Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Քրդական բանվորական կուսակցությունը հայտարարում է զինադադար

Քրդական բանվորական կուսակցությունը հայտարարում է զինադադար
11.10.2015 | 13:09

Քրդական բանվորական կուսակցությունը` PKK-ն հայտարարել է, որ խոստանում է դադարեցնել բոլոր տեսակի հարձակումներն ընդդեմ Թուրքիայի ուժային կառույցների ներկայացուցիչների՝ մինչև նոյեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները: «Մեր զինված ջոկատները կխուսափեն ցանկացած տեսակի գործողություններից, որոնք կարող են վտանգել նոյեմբերի 1-ի ընտրությունների ազատ և արդար անցկացումը»,- նշված է հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 2067

Մեկնաբանություններ